"Մենք սովորել ենք լինել աշխարհի քաղաքացիներ, մարդկային համայնքի անդամներ»,
-Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ , պաշտոնի ստանձման չորրորդ ելույթ, 1945 թվ. հունվարի 20
ՆՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԴՊՐՈՑ Է
ԳԱԼԻՍ ՀՈԼԻՎՈՒԴ:
ԳԱԼԻՍ ՀՈԼԻՎՈՒԴ:
«World Charter Hollywood»-ի քաղաքացիներ. նոր հանրային դպրոցը (CWC) լինելու է անվճար K-8 դպրոց, և Հոլիվուդի սոցիալ-տնտեսական, մշակութային ու ռասայական տեսակետից բազմազան համայնքին տրամադրելու է մտավոր աշխատանքը խթանող, փորձառական ուսուցման մթնոլորտ, որը զարգացնում է յուրաքանչյուր աշակերտի ինքնավստահությունը, ներուժը և անհատական պատասխանատվությունը որպես մեր աշխարհի քաղաքացի:
| | Բացվելու է 2010 թվ. սեպտեմբերին որպես մանկապարտեզ ու 1-ին դասարան (յուրաքանչյուրը 60 աշակերտ) և հաջորդ հինգ տարվա ընթացքում դառնալու է K-8 դպրոց: |
| | Ընդունելությունը կատարվում է վիճակահանությամբ, բոլորը կարող են մասնակցել. դիմում ներկայացնելու ժամկետը՝ 2010 թվ. ապրիլի 12-ը: (citizensoftheworld.org/enrollment.html) |
| | Փոքր դասարաններ (20:1 աշակերտ/ուսուցիչ հարաբերություն, ինչպես նաև ուսուցչի օգնականներ): |
| | Բարձր որակավորման ուսուցիչներ, որոնք վարժված են լավագույն կրթական պրակտիկաներում: |
| | Խթանող, պրակտիկ ուսումնական պլան, որը կազմված է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարիքների հիման վրա: |
| | Մշակույթի, երաժշտության, ֆիզիկական կրթության ու ծառայության (համայնքային ծառայության գործընթացներ, որոնք կապված են ակադեմիական հմտությունների հետ) շաբաթական դասեր: |
| | ԱՄԲՈՂՋ օրվա մանկապարտեզ |
| | Նախա- ու հետդպրոցական խնամք |
| | Ջերմ, հյուրընկալ դպրոց, որտեղ բոլոր աշակերտները հաջողության կհասնեն: |
Ի՞ՆՉ Է ՉԱՐԹԸՐ (CHARTER) ԴՊՐՈՑԸ:
Չարթըր դպրոցները հանրային դպրոցներ են, որոնք ստեղծվել են ծնողների, ուսուցիչների ու համայնքների կողմից և կառավարվում են Տնօրենների Խորհդրի կողմից: Չարթըր դպրոցները ձգտում են նորամուծություններ բերել դասարան և ավանդական հանրային դպրոցների այլընտրանք տալ ընտանիքներին: Լոս Անջելեսի Դպրոցների Միացյալ Շրջանն այսօր ունի ավելի քան 160 չարթըր դպրոցներ, որոնցից շատերն ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում, քան ավանդական հանրային դպրոցները ու համարվում են շրջանի լավագույն դպրոցները: «Չարթըրը», ըստ էության, պայմանագիր է դպրոցական շրջանի հետ, որը դպրոցին որոշակի ազատություն է տալիս իր աշխատանքի մեջ, բայց միաժամանակ այն ենթակա է բարձր ստանդարտների: Չարթըր դպրոցների աշակերտները պետք է մասնակցեն նույն ստանդարտացված թեսթավորման, ինչպես բոլոր հանրային դպրոցների աշակերտները, և նրանց դասավադում են երաշխավորված ուսուցիչներ: Ի տարբերություն ավանդական հանրային դպրոցների, եթե
չարթըր դպրոցները չեն համապատասխում ու գերազանցում կատարման ստանդարտները, նրանք փակվում են:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք citizensoftheworld.org կամ զանգահարեք 323-464-4292:
